Arminfo.info


Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16

Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:39

Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցություններն այսօր համատեղ նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին:

Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:04

Արմինֆո. Ապրիլի 29-ի առավոտից վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի մարզի գյուղերի բնակիչների։

Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:27

Արմինֆո. Եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու: Նման կարծիք է հայտնել քաղաքական և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:04

Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 14:56

Արմինֆո.Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավապահների կողմից լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման արդյունքում հոսպիտալացվել է 5 քաղաքացի ՝ 4 կին, 1 տղամարդ, և ոստիկանության երկու աշխատակից: Այդ մասին հաղորդում է "Ազգային ճակատը"։

Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:34

Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան:

Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 17:07

Արմինֆո.Բեռլինի հայերը բողոքի ցույց են անցկացրել Դաշնային գրասենյակի առջև՝ ի նշան բողոքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ:

Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:42

Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի:

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:03

Արմինֆո. Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ ։ Տավուշցիները 6-րդ գիշերն անցկացնում են դրսում ՝ փորձելով ՀՀ իշխանություններին հասցնել ՀՀ ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումների անընդունելիությունը, որոնք անհնարին են դարձնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքը:

Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 17:35

Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով: Ակցիայի նախաձեռնողները, ինչպես նշվել է, "Հանրային ձայն" կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն ու "Հայոց համազգային միասնություն" կուսակցության առաջնորդ Միհրան Պողոսյանն են:

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: 

Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:36

Արմինֆո. Այն, որ մենք հնարավորություն կունենանք ունենալ դե-յուրե հաստատված սահմանի որոշակի տեղամաս, լուրջ հիմքեր է տալիս իրավական գործընթացների հետագա աշխատանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով սահմանազատմանն առնչվող իրավիճակը Տավուշում։

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 10:41

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Ամերիկահայերն ԱՄՆ ղեկավարությանը և միջազգային հանրությանը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 20:36

Արմինֆո.ANCA-ն հպարտությամբ  միացել է Հայ երիտասարդների ֆեդերացիայի Վաշինգտոնի "Անի" մասնաճյուղի կողմից Ադրբեջանի դեսպանատան մոտ նախաձեռնած բողոքին ՝ ի հիշատակ Սումգայիթ-Բաքու-Մարաղա-Կիրովաբադում (1988-1992 թթ.) տեղի ունեցած ադրբեջանական հակահայկական ջարդերի և 2023 թ. Արցախի ցեղասպանության համար արդարության պահանջով:

Ղազախստանն օգնության համար դիմել էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ՀԱՊԿ-ին.  Տոկաևը՝ 2022 թվականի հունվարի իրադարձությունների մասին
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 11:09

Արմինֆո. Քաոսի և տարածաշրջաններում փաստացի անիշխանության պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար խաղաղապահ զորախումբ մտցնել Ղազախստան՝ անհրաժեշտ ժամկետով: Այդ մասին Egemen Qazaqstan թերթի հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով էր ճիշտ 2022 թվականի հունվարին Ռուսաստանի զինծառայողներին Ղազախստան հրավիրելու որոշումը, քանի որ Մոսկվայում շատ են խոսում Ղազախստանի անկարգությունների ժամանակ իրենց փրկարար դերի մասին։

Լեմկինի ավան ինստիտուտն ԱՄՆ-ին կոչ է անում պաշտպանել Արևելյան Երուսաղեմի Հայկական թաղամասը
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 12:35

Արմինֆո. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում։

Ձկնաբույծներ. Իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 13:15

Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարարության շենքի դիմաց ակցիա են անցկացրել ձկնաբույծները, որոնք բողոքում են արտեզյան հորերից շրջանառվող ջրերի կիրառմանն ուղղված օրենքի ընդունման դեմ:

Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ ներկայացուցչական մարմնին ապօրինի տիրանալու միջոցով
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 11:58

Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:

Ալավերդիում լարված իրավիճակ է, որը պայմանավորված է քաղաքապետի պաշտոնանկությամբ
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 16:58

Արմինֆո. Լարված իրավիճակ է ստեղծվել Ալավերդի քաղաքում։ Դեկտեմբերի 5 - ին հրավիրվել էր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու 27 անդամներից 14 - ը, որոնցից 13-ը՝ ՔՊ խմբակցության անդամներ, իսկ մեկը՝ "Ապրելու երկիր" խմբակցության շարքերը լքած "անկախ" Սիմոն Զախարովը: Խորհրդի անդամները միաձայն քվեարկել են և անվստահություն հայտնել "Ապրելու երկիր" խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, որից հետո Դավիթ Ղումաշյանն ընտրվել է քաղաքապետ: Ավագանու այս որոշումը հարուցել է քաղաքի բնակիչների դժգոհությունը, ովքեր սկսել են հավաքվել քաղաքապետարանի շենքի դիմաց՝  կազմակերպելով բողոքի ակցիա եւ թույլ չտալով խմբակցության անդամներին լքել շենքը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով